Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հուզիչ քայլ են արել՝ աջակցություն հայտնելով առողջական խնդիրներ ունեցող աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Հարավային Կորեայի հավաքականի հետ հանդիպման ավարտից հետո նրանք խաղադաշտ են դուրս եկել ցուցապաստառով՝ ի աջակցություն աշխարհի եռակի չեմպիոն Պելեի:
Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի եռակի չեմպիոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա գտնվում է պալիատիվ բուժման մեջ, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային: Պալիատիվ բուժումն օգնում է թեթևացնել ցավը և շնչառությունը: