Հայաստանի երկու ներկայացուցիչ մտել 1 Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 2023 թվականի փետրվարի վարկանիշի TOP-100, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը (2699) և Հայկ Մարտիրոսյանը (2686) զբաղեցրել են համապատասխանաբար 41-րդ և 51-րդ տեղերը: 2021 թվականից ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցնում է 17-րդ տեղը։ Ամերիկացի շախմատիստ Սամվել (Սամուել) Սևյանը զբաղեցրել է 50-րդ տեղը։
ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը։ Հայաստանի ներկայացուցիչները մտել են աշխարհի ուժեղագույն շախմատիստների TOP-100։ TOP-100 պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը 12-րդ տեղում է։ Կանանց վարկանիշում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 68-րդը, Աննա Սարգսյանը՝ 73-րդը։ Ամենաուժեղ շախմատիստուհիների վարկանիշը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը։