Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել է Շախմատի ֆեդերացիան:
Նշվում է, որ ՄԳ Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակել են 6,5 միավոր:
Իսկ հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշները: Կարոն վաստակել է 5,5 միավոր և բարելավել իր վարկանիշը 118,8 կետով, իսկ Նարեկը վաստակել 5 միավոր և բարելավել իր վարկանիշը 114 կետով: