Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի փոխչեմպիոնի մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերան էր։ Բազեյանը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5։0 հաշվով։
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է Ֆարերյան...