Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Եվրոպայի փոխչեմպիոնի մրցակիցն Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերան էր։ Բազեյանը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել է 5։0 հաշվով։
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալ է նվաճել պարադահուկավազքի միջազգային մրցաշարում
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։ Մելքոնյանը Նորվեգիայում անցկացվող միջազգային...