Վրացական Թելավի ֆուտբոլային ակումբը հրաժեշտ տվել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին։ Այս մասին հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ համագործակցությունը դադարեցվել է փոխադարձ համաձայնությամ։
Գլխավոր մարզչի հետ «Թելավի»-ից հեռացել են նաև նրա օգնականները՝ Արտակ Օսեյանը (առաջին օգնական) և Արթուր Մկրտչյանին (ֆիզկուլտուրայի մարզիչ):
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Վարդան Մինասյանին և նրա օգնականներին մեր կողքին լինելու և աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք և հաջողություններ ապագայում»։
Ինչ վերաբերում է նոր գլխավոր մարզչին, ապա նրա հետ բանակցությունները գործնականում ավարտված են, և ակումբից հայտնել են, որ նշանակվելուն պես անմիջապես կտեղեկացնեն։
Հիշեցնենք, որ Մինասյանը Թելավին գլխավորում էր մարտի 24-ից։ Նա 2021 թվականին Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր։ 49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», ղազախական «Տոբոլը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2009-2013 և 2018 թվականներին Մինասյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։