Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մինասյանն արդեն առաջին մարզումն է անցկացրել «Թելավիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա օգնականը կլինի Արտակ Օսեյանը, ֆիզպատրաստության գծով մարզիչ՝ Արթուր Մկրտչյանը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։
Մինասյանը 2021 թվականին Ղազախստանի «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր։ 49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», ղազախական «Տոբոլը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2009-2013 և 2018 թվականներին Մինասյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը
Հայաստանն ամրագրել է 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համապատասխան փաստաթուղթը Մանամայում ստորագրել է վարչապետի...