Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները հաղթական մեկնարկեր են ունեցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հայ բռնցքամարտիկներից առաջնությունը հաղթանակով է մեկնարկել 52 կգ քաշային Արեն Խառատյանը, որը մրցել է Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ։ Ֆեդերացիայից հայտնում են, որ մենամարտը բավականին բարդ է եղել, վճռորոշ է եղել վերջին` 3-րդ ռաունդը։ Հայ մարզիկը գեղեցիկ հաղթանակ է տոնել։ Խառատյանի հաջորդ պայքարը հուլիսի 25-ին է։
Առաջնությունում հաղթական մեկնարկ է ունեցել նաև Տիգրան Հովսեփյանը։ Մեր մարզիկը մեծ առավելության է հասել իսրայելցի մրցակցի նկատմամբ ու հաղթել 5։0 հաշվով։
Ռինգից հաղթանակած է հեռացել նաև Ռուստամ Նամոյանը, որն առավելության է հասել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ասաֆ Պոզդների նկատմամբ։