Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Ալիկ Կճոյանը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ՝ դրսևորելով կամային բարձր որակներ։
Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել են ադրբեջանցի մրցակցին, բայց երկրորդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխել է մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չի տվել ադրբեջանցուն։
Հուլիսի 23-ին հայտնել էինք, որ Ռումինիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։