Կոնգոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում ազատ ոճային ըմբիշները Հայաստանի առաջին մեդալներն են նվաճել, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանը ներկայացնող Վրեժ Գևորգյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել ու հռչակվել չեմպիոն։ Հրաչյա Մարգարյանը (65 կգ) դարձել է արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիր:
Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին ու կանցկացվեն մինչև օգոստոսի 6-ը։ Հայաստանը 5 մարզաձևում կներկայացնի 19 մարզիկ։