Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը հաղթել է մրցակցին՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը շատ վստահ` 5։0 հաշվով է հաղթել լեհ մրցակցին։
Այսօր՝ հուլիսի 30-ին, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը։
Հուլիսի 27-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը պարտության էր մատնել թուրք մրցակցին։
ուլիսի 25-ին բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել էր թուրք մրցակցին։
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։