Խառը մարտարվեստի հայ մարտիկները Աբու Դաբիում ընթացող MMA պատանեկան աշխարհի առաջնությունում հինգ մեդալ են նվաճել, հայտնում է Խառը մարտարվեստի (MMA) Հայաստանի ֆեդերացիան:
Մրցաշարն ավարտվել է օգոստոսի 5-ին, որին Հայաստանից 30 մարզիկ է մասնակցել։ Դավիթ Սևլիկյանը (57 կգ) ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում հաղթելով ուկրաինացուն: Ժորա Մուրադյանը (48 կգ) նույնպես ոսկե մեդալ է նվաճել։ Խաչիկ Ասատրյանը (44 կգ) նվաճել է արծաթը, Համլետ Ասլանյանը (67 կգ) և Արմեն Կոստանյանը (77 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ։