Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկան պատանիների հավաքականը համաշխարհային օլիմպիադայում զբաղեցնում է երրորդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Վերջին երկու խաղափուլերում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի ընտրանիների հետ:
Օլիմպիադայի ավարտին մնացել է 1 խաղափուլ: Օգոստոսին 19-ին 9-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Ղազախստանի առաջին թիմը:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքում՝ օգոստոսի 12-19-ը։
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը ԵԱ 4 խաղափուլից հետո կես միավոր են զիջում առաջատարներին
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո վաստակել են...