Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպման գլխավոր մրցավարը ֆրանսիացի Կլեման Տուրպենն է, նրան կօգնեն գծային դատավորներ Նիկոլա Դանոսը, Սիրիլ Մունյեն և Ժերոմ Բրիսարդը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը օգոստոսի 24-ին հրապարակել էր մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստների ցանկը։ Մեր ընտրանին հանդիպումներին սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 4-ից:
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Թուրքիայի ընտրանու հետ ընտրական մրցաշարի խաղում։ Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքը Թուրքիայի հետ հանդիպման վերաբերյալ։
Մանրամասները՝ մեր տեսանյութում։