Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղարիբյանը հաղթել է ադրբեջանցի Նիհաթ Մամմադլիին, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ադրբեջանցուն հաղթելով՝ նա դուրս է եկել առաջնության կիսաեզրափակիչ փուլ:
Այսօր օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությանը հաղթել էր մրցակիցներին։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ): Ազատ ոճայինների մրցելույթները կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը։ Սեպտեմբերի 22-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանշային ԱԱ-ին մասնակցում են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):