Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ 2023 թվականին ծնվել է իր երկրորդ երեխան, փոխանցում է «Ինտերի» պաշտոնական կայքը։
Իր կյանքի հիշարժան տարեթվերից խոսելիս՝ Մխիթարյանն առանձնացրել է 2020 և 2023 թվականները՝ նշելով, որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։
Հավելենք, որ Մխիթարյանն առաջին անգամ է խոսում երկրորդ երեխայի ծնվելու մասին։
Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանն առաջնեկի ծննդյան մասին հայտնել էին 2020թ․ մարտին։ Զույգն իր առաջնեկին կոչել էր Մխիթարյանի հոր՝ Համլետի անունով։