Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: