Երևանում ընթացող բռնցքամարտի պատատնիների առաջնության վերջին մրցումային օրը առաջին ոսկե մեդալը նվաճել է Հայաստանը ներկայացնող Տիգրան Հովսեփյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
50 կգ քաշայինների պայքարում մեր բռնցքամարտիկը շանս չի տվել բուլղարացի մարզիկին և ջախջախել է նրան 5-0 հաշվով։
Դեկտեմբերի 3-ին Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ էր նվաճել՝ դառնալով պատանիների աշարհի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի 9 բռնցքամարտիկներ դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
Արեն Խաչատրյանը (52կգ) և Սամվել Սիրամարգյանը (70կգ) եզրափակիչում զիջել էին Կիրգիզստանի և Լեհաստանի ներկայացուցիչներին՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) և աղջիկների պայքարում՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: