Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները, հայտնում է ՀՖՖ-ն։
Հավաքելով 81 միավոր՝ 2023թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «2023-ի լավագույն ֆուտբոլիստ՝ 11-րդ անգամ։ Շնորակալություն, Հայաստան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ֆուտբոլիստը։
Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
21 միավորով լավագույնների եռյակը եզրափակել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:
Հայաստանի 2023թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները
1. Հենրիխ Մխիթարյան «Ինտեր»՝ 81
2. Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար»՝ 48
3. Լուկաս Սելարայան «Ալ-Ֆատեհ»՝ 21
4. Արտակ Դաշյան, «Փյունիկ»՝ 19
5. Նաիր Թիկնիզյան «Լոկոմոտիվ»՝ 11
6. Ստյոպա Մկրտչյան «Օսիեկ»՝ 8
7. Վահան Բիչախչյան, «Պոգոն»՝ 4
8. Օգնեն Չանչարևիչ «Ալաշկերտ»՝ 4
9. Վարազդատ Հարոյան «Աստանա»՝ 3
10. Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»՝ 3