Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Նարեկ Օհանյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՌԴ կրկնակի չեմպիոն մինչև 72 կգ քաշային կարգում, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Նարեկ Օհանյանի մրցակիցը ևս ազգությամբ հայ էր՝ Ալեն Միրզոյանը։ Միրզոյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Հունվարի 19-ին հայտնել էինք, որ Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ ըմբշամարտիկ Վահագ Մարգարյանը դարձել է հունահռոմեական քճի ըմբշամարտի ՌԴ չեմպիոն մինչև 87 կգ քաշային կարգում։
Նախաօլիմպիական ազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 17-ին՝ Մոսկվայի Նարո-Ֆոմինսկ մարզում և կավարտվի հունվարի 21-ին: Մրցաշարին մասնակցում են ազգությամբ 20 հայ մարզիկներ։