Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ ըմբշամարտիկը դարձել է ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ըմբշամարտի մինչև 87 կգ քաշային կարգում Վահագ Մարգարյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն։
Նախաօլիմպիական ազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 17-ին Մոսկվայի Նարո-Ֆոմինսկ մարզում և կավարտվի հունվարի 21-ին: Մրցաշարին մասնակցում են ազգությամբ հայ 20 մարզիկներ։