Տեխնիկայի և ուժային համարների աշխարհի ռեկորդակիր, «Ռուսաստանի ուժային էքստրիմի ֆեդերացիայի» առաջատար, «Русский Халк» մականունով հայտնի մարզիկ Սերգեյ Աղաջանյանը «Ռոսիա» միջազգային ցուցահանդեսի ժամանակ 5 րոպեում անընդմեջ 14 ջերմակ փչելով աշխարհի ռեկորդակիր է դարձել, տեղեկացնում են Մոսկվայի Լյուբերցիի շրջանի աշխատակազմից։
Աղաջանյանի խոսքով՝ ջերմակներ փչելը բեմական էքստրիմի ամենադիտարժան ու վառ համարն է։
«Իմ սիրտ-անոթային համակարգն իսկապես տիեզերական ծանրաբեռնվածություն է զգացել»,- ասել է Աղաջանյանը։
Նշվում է, որ Աղաջանյանը ՌԴ նախագահի կողմից ստեղծված «Աշխարհի ուժեղագույն ազգ» միջազգային շարժման մարզիկն է:
Շարժման ղեկավար, աշխարհի ռեկորդակիր Միխայիլ Պալլերը նշել է, որ խնդիրն անիրական էր և շատ բարդ նույնիսկ բեմական էքստրիմի մասնագետների համար։
«Սերգեյ Աղաջանյանն արժանապատվորեն հաղթահարեց խնդիրը»,- հավելել է նա։