Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանշային մրցաշարում հայ բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով են մեկնարկել, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առաջին մրցահերթում 57 կգ քաշային Բազեյանն ու 80 կգ քաշային Հովհաննիսյանը գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:
Հաջորդ մենամարտում Բազեյանն ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:
Մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ։ Յուրաքանչյուր քաշային կարգում միայն կիսաեզրափակիչ հասնելու և Օլիմպիական ուղեգիր ապահովելու համար անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 մենամարտ։