Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում հունիսի 6-ին մեկնարկած «Поляк Имре & Варга Янош-2024» ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները հաղթանականեր են գրանցել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
UWW (United World Wrestling) վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն առաջին մենամարտում 18:5 հաշվով հաղթել է վրացի Գեորգի Գոնիաշվիլիին և դուրս եկել վարկանիշային մրցաշարի 1/2 եզրափակիչ: Երկրորդ մենամարտում Հարությունյանը 7:3 հաշվով հաղթել է իրանցի մարզիկին՝ ստանալով եզրափակչում հանդես գալու իրավունք:
70 կգ քաշային Վազգեն Թևանյանը 2:1 հաշվով հաղթել է վրացի Էդեմի Բոլկվաձեին և նույնպես եզրափակչում է: Մրցաշարը կավարտվի հունիսի 9-ին։