Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի ազատ ոճի վարկանիշային մրցաշարում հայ ըմբիշներ Արման Անդրեասյանը և Արսեն Հարությունյանը ոսկե մեդալներ են նվաճել։
«Поляк Имре & Варга Янош-2024» մրցաշարի 70 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը մենամարտի չի դուրս եկել իր թիմակից Արման Անդրեասյանի դեմ, ինչի արդյունքում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանն ինքնաբերաբար դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Թևանյանն ստացել է արծաթե մեդալ։
Մինչև 61 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը։ Եզրափակչում Հարությունյանը 4-1 հաշվով հաղթել է ղրղզ ըմբիշ Թայրբեկ Ժումաշբեկին։
«Поляк Имре & Варга Янош-2024» մրցաշարն ընթանում է հունիսի 6-9-ը և հանդիսանում է ապագա Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու կարևոր փուլ։ Հայաստանի հավաքականի կազմում այստեղ մրցել են երեք ըմբիշներ՝ Հարությունյանը, Անդրեասյանը և Թևանյանը։