Ըմբամարտի մարզիկ, մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահ (United World Wrestling Hall of Fame), հայտնել է նրա որդի Արսեն Ջուլֆալակյանը։
Նա առաջինն է Հայաստանի Հանրապետությունից ներառվել սրահ, տեղեկացրել է մարզիկի որդին։ Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը (Wrestling house):
Կրտսեր Ջուլֆալակյանը նշել է, որ 2020թ նոյեմբերի 10-ից սկսած՝ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մասնակցել իշխանության կողմից կազմակերպված միջոցառումներին, պարգևատրումներին, կամ ցանկացած այլ նախաձեռնության: