Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, անցել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ, հայտնել է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիան։
Հայ մարմնամարզիկների եզրափակիչ ելույթները տեղի կունենա օգոստոսի 3-ին և 4-ին։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չեն հաղթահարել որակավորման փուլը և դուրս են մնացել հետագա պայքարից։
Ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանը 15 մարզիկ է ուղարկել Փարիզի ամառային օլիմպիական խաղերին։