Փարիզում ընթացող 33-րդ Օլիմպիական խաղերի Թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ մրցաշրջանում սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին, հայտնում է Interfax-ը։
Ջոկովիչը առավելության է հասել 6:1, 6:4 հաշվով։
Երկու մարզիկներն էլ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթողներ են: Նադալն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, Ջոկովիչը օլիմպիական բրոնզե մեդալակիր է:
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը: Օլիմպիական խաղերն անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։