Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (92+ կգ) հաղթել է բրիտանացի Օրիե Դելիշիուսին և դուրս եկել Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայ մարզիկը զիջել է առաջին ռաունդում, սակայն հաջորդ երկուսում առավելության է հասել Դելիշիուսի նկատմամբ և հաղթել 3-2 հաշվով։
1/4 եզրափակչում Չալոյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Գադֆայի հետ։
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը լուսանկար էր հրապարակել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի և վազորդ Երվանդ Մկրտչյանի հետ՝ աջակցություն հայտնելով Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին։
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։