Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կանանց բռնցքամարտի առաջնությունում սկանդալ է առաջացել․ ալժիրցի տրանսգենդեր Իման Հալիֆի և իտալուհի Անժելա Կարինիի մենամարտը տևել է 46 վայրկյան, որից հետո իտալուհին հրաժարվել է նրա հետ պայքարից՝ վախենալով հետագա հարվածների ուժգնությունից, գրում է «Ռիա Նովոստին»։
Նշվում է, որ Հալիֆը 2023-ին Հնդկաստանում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը չի կարողացել անցնել գենդերային թեստը։
«Նրա օրգանիզմում գտել են XY-քրոմոսոմներ և բարձր տեստոստերոն, ինչն ակնարկում է, որ նա տղամարդ է՝ տղամարդկային գենետիկ հատկանիշներով»,- ասված է հրապարակման մեջ։
Մենամարտից հետո իտալուհին լաց է եղել ու չի սեղմել Հալիֆի ձեռքը։ Իտալիայի ներկայացուցիչը հասկացրել է, որ նման ցավ, դեռ չէր զգացել:
«Քիթս շատ էր ցավում, և ես ասացի՝ բավական է, ավելի լավ է չշարունակել։ Առաջին իսկ հարվածից հետո քթիցս արյուն եկավ։ Ես մարզվում եմ եղբորս հետ։ Ես միշտ կռվել եմ տղամարդկանց դեմ, բայց այսօր շատ եմ վիրավորվել»,- իտալուհու խոսքը մեջբերել է «Ռիա Նովոստին»։
Օլիմպիական խաղերն անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։