Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (92+ կգ) քառորդ եզրափակչում պարտվել է իսպանացի Այուբ Ղադֆա Դրիսին և դուրս մնացել Օլիմպիական խաղերի մեդալի համար պայքարից, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը (օղակ վարժություն) և Արթուր Դավթյանը (հենացատկ վարժություն), հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։