Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 34 տարեկանից բարձր ամենահայտնի ֆուտբոլիստների խորհրդանշական աստղային թիմում է ընդգրկվել։ Թիմի ցուցակը կազմել և հրապարակել է Score 90 պարբերականը։
Ըստ պարբերականի հրապարակած լուսանկարի՝ Մխիթարյանը նշված տարիքային խմբում աշխարհի 6-րդ ամենահայտնի ֆուտբոլային աստղն է։
Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, երկրորդում՝ Ռոբերտ Լևանդովսկին, երրորդում՝ Լիոնել Մեսսին։