Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում՝ օղակ վարժության առաջնությանը, զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Դավթյանը 14 866 միավոր է հավաքել, հավելել են ֆեդերացիայից։
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի առաջնությանը կմասնակցի Երևանի ժամանակով 18։24-ին։
Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից խաղերին մասնակցում է 15 մարզիկ։ Մարմնամարզիկները, հաղթահարելով որակավորման փուլը, հուլիսի 27-ին անցել էին Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ։