Փարիզում Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը քառորդ եզրափակչում 5:12 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Օգոստոսի 8-ին 1/8 եզրափակչում Հարությունյանը (57 կգ) 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավո Յանգին:
24-ամյա ըմբիշը Եվրոպայի քառակի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր:
Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանից 15 մարզիկ է մասնակցում խաղերին։ Օլիմպիադայում հաղթած հայ մարզիկները պետությունից կստանան 25 մլն դրամ (ավելի քան 64 հազար դոլար)։