Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը Հայաստանի դրոշակակիրը պարածանրորդ Գրետա Վարդանյանն էր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խաղերի բացման արարողությանը, որին մասնակցել է 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ, տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։
Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է ունեցել դրոշների շքերթը։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում կայանալիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 4-ին մրցապայքարը կսկսի Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Վարդանյանը: