Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
72 կգ քաշային կարգում հայ մարզիկը 5։6 հաշվով պարտվել է մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Զաուր Բեսլեկովին։ Մրցելույթն անցել է համառ պայքարում։
Խաչատրյանը կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ էր տարել ադրբեջանցի Ռուսլան Նուրուլաևի նկատմամբ։
Սեպտեմբերի 3-ին մրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր՝ 2։1 հաշվով հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչ Էնես Ուլքուին։