Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Բուդապեշտում անցկացվող համաշխարհային 45-րդ օլիմպիադայում երկրորդ հաղթանակներն են գրանցել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Անդորրայի հավաքականի նկատմամբ: Հաղթել են Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:
Ֆեդերացիայից հավելել են, որ Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Օլիմպիադայի մեկնարկային տուրում` սեպտեմբերի 12-ին, Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներն իրենց առաջին հաղթանակն էին տարել։
Օլիմպիադան մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կանցկացվի մինչև 23-ը։