Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ֆեդերացիայի տվյալներով՝ Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուկրաինայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է:
Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ:
8-րդ խաղափուլում կին շախմատիստները առավելության էին հասել Մոնղոլիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջել էր Հունգարիայի թիմին: