Հայաստանի կանանց հավաքականը Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրել է 5-րդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Տղամարդկանց թիմը մրցաշարում զբաղեցրել է 6-րդ տեղը։
Օլիմպիական խաղերի վերջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Գերմանիայի ընտրանուն։ Վերջին տուրում տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։
Մրցաշարի ընթացքում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյի, Մեքսիկայի, Հունգարիայի, Վիետնամի և Չինաստանի թիմերին, վեցերորդ փուլում պարտվել էր Հնդկաստանի թիմին, ապա ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հավաքականների հետ։
Օլիմպիական խաղերում Հնդաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հռչակվել է հաղթող։ Տղամարդկանց պայքարում 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հավաքականները։ Կանանց մրցաշարում Ղազախստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ ԱՄՆ-ն՝ երրորդ: