Հայաստանը ներկայացնող Նարեկ Մկրտչյանը (81 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 341 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ մարզիկը 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
Ավելի վաղ Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն էին արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալների էին նվաճել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 26-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 3-ը։