Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։
Խաչանովը լարված խաղում 6:7 (12: 14), 6։1, 6։4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Մպեշի Պերրիկարին։
Մրցաշարի հաջորդ տուրում թենիսիստը կհանդիպի ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինի հետ։
Հոկտեմբերի 26-ին Խաչանովը դուրս էր եկել Վիեննայում ընթացող ATP-500 մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտվել էր պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեք Դրեյփերին։ Հոկտեմբերի 20-ին նա հաղթել էր Ղազախստանում կայացած ATP-250 մրցաշարում։