Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։ +109 կգ քաշային կարգում երկամարտում նա գրանցել է 384 կգ արդյունք (166 կգ+218 կգ)։
Ավելի վաղ մինչև 20 տարեկան մարզիկների մրցաշարում չեմպիոնական տիտղոսը նվաճել էին Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդր Լազարյանը (102 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։ Ժորա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Ռաֆիկ Մինասյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե։
Մինչև 23 տարեկանների տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Գառնիկ Չոլաքյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Գարիկ Կարապետյանը (109 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (87 կգ): Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) և Մնացական Աբրահամյանը (89 կգ)՝ բրոնզե։