Հայաստանը ներկայացնող Մայիս Ներսիսյանը (64 կգ) դարձել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարտական սամբո մարզաձևում հայ մարզիկը եզրափակչում պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևին։
Մայիսի 10-ին Ներսիսյանը հռչակվել էր մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։