Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Ավանեսյանը հանդես է գալիս մարտական սամբո մարզաձևում։
Նոյեմբերի 8-ին առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել Մայիս Ներսիսյանը (64 կգ)։
Սամբոյի աշխարհի 2024թ․ առաջնությունն ընթանում է նոյեմբերի 8-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Մրցաշարում խաղարկվում է մեդալների 31 հավաքածու տղամարդկանց և կանանց սպորտային սամբոյի, տղամարդկանց և կանանց մարտական սամբոյի և տղամարդկանց կույր սամբոյի մարզաձևերում: