Աստանայում ընթացող մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 98 կգ քաշային Արսեն Խանջյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Ավելի վաղ առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները բրոնզե մեդալներ են նվաճել։ Առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 8-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը։