Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո վաստակել են 3,5-ական միավոր, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նրանք առաջատարներից՝ Ֆրեդերիկ Սվանեից (Գերմանիա) և Մաքսիմ Չիգաևից (Իսպանիա), հետ են մնում կեսական միավոր։
Ըստ հրապարակման՝ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 3-ական միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 7-ին և կավարտվի նոյեմբերի 20-ին: