Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
Մելքոնյանը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում գրավել է երրորդ հորիզոնականը։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մելքոնյանը հունվարին կմասնակցի Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որում հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու։ Փետրվար-մարտ ամիսներին հայ մարզիկը կմասնակցի Նորվեգիայում կայանալիք Պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին․ ԶԼՄ
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է կարիերան ավարտելու մասին, հայտնել է Team Talk-ը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն...