ԲԿՄԱ-ն դարձել է Հայաստանի բասկետբոլի աշնանային առաջնության չեմպիոն՝ եզրափակչում եզրափակչում 80:67 հաշվով առավելության հասնելով «Ֆոքսիսի» նկատմամբ, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Սամվել Գևորգյանը (ԲԿՄԱ): Նա վաստակել է 25 միավոր, 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և իրականացրել 2 խլում:
Ֆեդերացիան հայտնել է նաև առաջնության լավագույնների անունները՝ լավագույն խաղարկող՝ Հայկ Կարախանյան (ԲԿՄԱ), լավագույն պաշտպան՝ Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ), լավագույն թեթև հարձակվող՝ Կարեն Մելիքյան (ԲԿՄԱ), լավագույն ծանր հարձակվող՝ Հայկազ Գրիգորյան («Ֆոքսիս»), լավագույն կենտրոնական՝ Դավիթ Խաչատրյան («Ֆոքսիս»), ավագույն մարզիչ՝ Վարդան Խաչատրյան (ԲԿՄԱ)։ Ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը՝ MVP-ն, բաժին է հասել Սամվել Գևորգյանին (ԲԿՄԱ):
Հայ կարատեիստները 21 մեդալ են նվաճել Կովկասի առաջնությունում
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 50 հոգանոց պատվիրակությունը Թբիլիսիում «Կովկասի առաջնությանը» նվաճել է 21 մեդալ՝ 5 ոսկե, 8 արծաթե և 8...