Հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Վարակի աղբյուրի հայտնաբերման և պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Առողջապահության նախարարությունը սննդային թունավորումից խուսափելու համար հորդորում է պահպանել սննդամթերքի անվտանգության կանոները։ Մասնավորապես, ս ննդամթերքն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող և շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ, սննդամթերքը պահել փակ տարողություններում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների անմիջական ազդեցության տակ գտնվող մթերքներ, սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում և այլն։