Երգչուհի Բիլլի Այլիշը Elle-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է 100 հազար բաժանորդ կորցրել իր սելֆիների պատճառով։
Իր կարիերայի սկզբում, երբ 14-15 տարեկան էր, երգչուհին որոշել է կրել փակ հագուստ՝ անցանկալի երևույթներից խուսափելու համար։
Այժմ Բիլլին 19 տարեկան է, և այս տարվա մայիսին նա կտրուկ փոխել է իմիջը: Աստղը դարձել է շիկահեր և սկսել է կանացի հագուստ կրել։
«Մարդիկ կառչած են հիշողություններից, և դրանք կապված են նրանց հետ։ Բայց դա չափազանց անմարդկային է», – ասում է Այլիշը։
Ամռանը երգչուհին բաց դեկոլտեով սելֆիներ է գրապարակել։ Այդ լուսանկարների պատճառով Բիլլին կորցրել է մոտ 100 հազար բաժանորդ։ Միաժամանակ, այդ լուսանկարը հավաքել է ավելի քան 14,2 մլն հավանում։
«Ես 100 հազար բաժանորդ եմ կորցրել միայն կրծքերի պատճառով։ Մարդկանց վախեցնում է մեծ կուրծքը»,- ասել է Այլիշը։